Մեր մասին
Թեքահարթակը բաց և ներառական հարթակ է, որը միավորում է հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին, մասնագետներին, կազմակերպություններին և օգտագործվող պարագաները մեկ վայրում։ Այստեղ կարող եք գտնել ծառայություններ, ապրանքներ, ուսուցման ծրագրեր և համայնքային հայտարարություններ, ինչպես նաև ներկայացնել ձեր սեփական առաջարկը։Մեր նպատակն է աջակցությունը դարձնել առավել հասանելի, իսկ առաջարկների ներկայացումը՝ թափանցիկ և արդյունավետ։
Ում համար է
Ինչ խնդիր է լուծում
Աջակցությունը, ծառայությունները և օժանդակ սարքերը հաճախ ցրված են տարբեր, ոչ պաշտոնական աղբյուրներում, ինչը դժվարացնում է դրանց որոնումն ու հասանելիությունը, իսկ Թեքահարթակը միավորում է այս ամենը՝ հնարավորություն տալով մարդկանց հեշտությամբ գտնել անհրաժեշտ օգնությունը կամ առաջարկել այն՝ առանց ավելորդ բարդությունների, միաժամանակ ստեղծելով հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար ներկայացնել և տեսանելի դառնալ իրենց գործունեությամբ, ձևավորելով բաց և թափանցիկ միջավայր թերապևտների ու մասնագետների համար՝ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու, և խթանելով փոխօգնությունն ու վերօգտագործումը՝ հնարավորություն տալով մարդկանց ոչ միայն վաճառել, այլև նվիրել արդեն օգտագործված պարագաները՝ հոգ տանելով միմյանց մասին և աջակցելով համայնքին։